Պարույր Սևակ

Պարույր Սևակ

Սևակ

Թարգմանություններից

Շատ քչերին է հայտնի, որ Պարույր Սևակը բացի նրանից, որ ստեղծել է բազում հանճարեղ բանաստեղծություններ և պոեմներ, նաև կատարել է հրաշալի թարգմանություններ: Օրինակ, Վլադիմիր Մայակովսկու «Վարտիքավոր ամպը» պոեմի, Մ.Յու.Լերմոնտովի «Դևը», Ա.Միցկեվիչի «Կոնրադ Վալլենրոդ», «Շուշաններ», «Պանի Տվարդովսկայա» և այլն: Եվ ահա, որոշել եմ Ձեզ մաս-մաս ներկայացնել Սևակի թարգմանություններից Վլադիմիր Մայակովսկու «Վարտիքավոր ամպը» պոեմը:

Կեղծանուններ

Սևակ կեղծանունը Պարույրը օգտագործում էր իր առաջին բանաստեղծությունները տպագրելուց ի վեր։ Այդ առաջին անգամ տպագրվելիս՝ գրական ամսագրի խմբագիր Ռուբեն Զարյանը առաջարկել էր կեղծանունը, ի հիշատակ բանաստեղծ Ռուբեն Սևակի, որն եղեռնի զոհ էր դարձել։ Պարույրն էլ, լինելով տասնութամյա առաջին անգամ տպագրվող բանաստեղծ, հնազանդվում է խմբագրի բարյացակամությանը և չի դիմադրում։ Այնուհետև այդպես էլ օգտագործում էր կեղծանունը և սրա կապակցությամբ իր գոհության մասին հարցին պատասխանում էր՝ եղա՜վ էլի(Հախվերդեան 1981, էջ 39)։

Սևակը նաև օգտագործել է այլ կեղծանուններ քննադատականները, ակնարկները և այլ տիպի ոչ-գեղարվեստական գործերը ստորագրելիս։ Օրինակ, «Գրական թերթում» իր ակնարկներից մեկը՝ Իմ գյուղը, տպագրել էՇավարշ Հովհաննիսյան կեղծանվամբ։

Թարքմանել

Հանգստանում եմ

Ուզում եմ այսօր մի պահ մոռանալ
Հոգսը, խորհուրդը, գործը աշխարհի.

Ուզում եմ այսօր մի պահ հեռանալ
Խոր սահանքներից այս ահեղ դարի:

Ուզում եմ այսօր լինել եսասեր.
Քեզ քնքուշ, շոյիչ, պարզ խոսքեր ասել,

Խոսել գարունի՛ց, պատանությունի՛ց,
Քո աղջըկական սատանությունի՛ց՝

Քո սուտ վանումից ու խուսափումից
Եվ, մի պահ հետո, քո ճիշտ հպումից:

Եվ կահավորել այն տունը գուցե,
Որ Քաղսովետից չենք էլ ստացել:

Եվ չհավանել այն վարագույրդ,
Որ չի նվիրել դեռ մորաքույրդ:

Տեսնել այն շորըդ, որ դեռ չես կարել,
Հուզվել այն երգից, որ դեռ չեն գրել:

Խոսել գեղեցիկ ու թանկ բաներից՝
Ծաղկի՛ց, պարտեզի՛ց, երեխաների՛ց,

Նրանց սպասող լավ մանկությունից,
Ապահով կյանքից, երջանկությունից:

Եվ լինել անհոգ, և անդարդ լինել,
Պարզապես սիրո՜ղ - ապրո՜ղ մարդ լինել,

Քեզնով գոհանալ, քեզնով հիանալ,
Քեզնով լիանալ
Ու քեզ միանալ 

Комментариев нет:

Отправить комментарий